«Մենք փող չենք բաժանում». նախագահականի աշխատակիցը`քաղաքացուն. Նոր Հաճնում փակեցին Սերժ Սարգսյանի ճանապարհը (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Նոր Հաճնից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու համար այնտեղ է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Եկեղեցու մոտ հավաքված քաղաքացիներից մի քանիսը փակեցին Սերժ Սարգսյանի ճանապարհը: Հաշմանդամ երեխայի հարազատները փորձում էին նամակ հանձնել Սերժ Սարգսյանին, սակայն անվտնագության աշխատակիցները դա թույլ չտվեցին` հավաքվածներին հրմշտռելով այս ու այն կողմ:

Սերժ Սարգսյանը հրահանգեց վերցնել քաղաքացու նամակը: Միևնույն ժամակակ նախագահականի աշխատակիցը փող խնդրող քաղաքացուն ասաց. «Մայրիկ ջան, մենք փող չենք բաժանում, նամակ ունես` նամակ տուր»:

Ս. Սարգսյանն արդեն եկեղեցում է, քիչ հետո կսկսվի օծման արարողությունը:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս