Մերժված թեկնածուն իր բացակայությունները պայմանավորել է ՀՀ նախագահի գաղտնի հանձնարարությամբ գործուղման գնալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչական դատարանը նախագահի մեկ այլ թեկնածու Մարտիկ Սարգսյանի հայցը՝ ընդդեմ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, նույնպես մերժել է: Հիշեցնենք՝ այս թեկնածուն եւս դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել: Դատարանը հայցի մերժումը հիմնավորել է հայցվորի ՝ հանրապետությունից երկարատեւ բացակայությամբ՝ մի դեպքում 10 ամիս 28 օր, մյուս դեպքում՝ 9 ամիս 17 օր:
Դատական վճռում նաեւ նշված է, որ հայցվորը իր բացակայությունները պայմանավորել է ՀՀ նախագահի գաղտնի հանձնարարությամբ գործուղման գնալով, բայց չի մասնավորեցրել՝ խոսքն ինչ գործուղման մասին է եւ որ մարմնի, կազմակերպության կողմից է այն ապահովվել:
“Մերժումն ընդունում եմ որպես ի գիտություն, որ մեր Սահմանադրությունը եվրոպական գալուբոյ օրենք է՝ անկատար, թերություններով եւ արհեստական ձեւով: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ այնքան նրբորեն են մշակել, որ ոչ մի ժողովրդական, հասարակ մարդ չկարողանա իրենը առաջ տանել: Սեփականաշնորհել են նախընտրական եւ սահմանադրական դաշտը:
Երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ այս Սահմանադրությունն է գործում”,- Aravot .am-ի հետ զրույցում դժգոհեց Մարտիկ Սարգսյանը, հետո հավելեց, որ այս հարցը այդպես չի թողնելու մինչեւ վերջ է գնալու ու դիմելու է նախ Սահմանադրական դատարան:




Լրահոս