Չի պակասում դատական իշխանության և Արդարադատության նախարարության գործառույթները շփոթող քաղաքացիների հոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը շարունակվում է

Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում, ընդունել է 84 քաղաքացու:

Քաղաքացիների դիմումները և հարցումները հիմնականում վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին:

Չի պակասում ընդունելության հրավիրված այն քաղաքացիների հոսքը, ովքեր, շփոթելով դատական իշխանության և Արդարադատության նախարարության գործառույթները, դատական ակտի հետ չհամաձայնելով, իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով իրենց աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցերով։

Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ:

Քաղաքացիների հարցերը վերաբերել են նաև տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են օրենքով սահմանված սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ:

Ընդունելության հրավիրված քաղաքացիները Արդարադատության նախարարություն են դիմել նաև ֆինանսական օգնության կամ աշխատանքով ապահովելու հարցերով:

Արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը 16:00-ից սկսած: Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 010 38 02 23 հեռախոսահամարով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս