
Հունվարի 6-ին, ժամը 11:15-ին, Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի N տան բնակիչ` 1986թ. ծնված Խ. Վ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է հայտնել այն մասին, որ մի երիտասարդ ջարդում է Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանների աջ ու ձախ մասում գտնվող արձանները: ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պարզվել է՝ ժամը 11:00-ից մինչև 11:15-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Հ. Լազարևի նրբանցքի N տան բնակիչ` 1986թ. ծնված Դ. Ա-ն ջարդել է նշված վայրում գտնվող թվով 4 արձան և պատռել պատից կախված ՀՀ դրոշը խորհրդանշող պաստառները: