Մահվան ելքով ավտովթար Հրազդանի ՃՈ անշարժ պահակակետի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արա Ճաղարյանը վարելով Volkswagen Golf մակնիշի 18 ԼՏ 777 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի դիմաց, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ձյուն մաքրող “Գրեյդեր”” մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներից, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 59-ամյա Սուսաննա Դալլաքյանը մահացել է, իսկ Գերասիմ Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենրոն:




Լրահոս