Հովիկ Աբրահամյանը մեկնում է Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի պաշտոնական հրավերով հունվարի 8-ին կմեկնի Բրյուսել:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Հունվարի 9-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ տիկին Սաբին դե Բեթյունի եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Անդրե Ֆլաոյի, ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Եվրախորհրդարանի ԵՄ-ՀՀ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:
Հունվարի 10-ին ԱԺ նախագահը կհանդիպի Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ, կայցելի հայկական եկեղեցի եւ ծաղկեպսակ կդնի Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին: Հունվարի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:




Լրահոս