
Հունվարի 7-ին, ժամը 10.50-ին, ոստիկանհության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, այրվել է 1974 թ. ծնված Սարգիս Ի.-ի (ժամանակավորապես բացակայում է ՀՀ-ից) տունը:
Հրդեհը մարվել է ժամը 11.30-ի սահմաններում, 1 մարտական հաշվարկի ուժերով:
ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: