Այսօր Նոր Հաճնում տեղի ունեցավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարաղությունը, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, նախարարներ, պատգամավորներ, նախկին ԲՀԿ-ականներ և այլն:
Սակայն եկեղեցու բացմանը ներկա չէր Գագիկ Ծառուկյանի խնամի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ մայիսի 31-ին Արտաշատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծմանը Գագիկ Ծառուկյանը ներկա էր եղել, սակայն նրանք որևէ մեկը չէր տեսել: Եվ ինչպես ավելի ուշ պարզվեց, Ծառուկյանը ամբողջ արարողության ընթացքում եղել էր ետնամուտքում: Նշենք, որ վարչապետը մասնակցել է ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին:
Armlur.am-ը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից ճշտել` ինչու վարչապետը չի մասնակցել եկեղեցու օծմանը, սակայն` ապարդյուն: Գ. Պողոսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: