Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Հրաչյա Խաչիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Հարավ-Արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի 49 շենքում տեղի ունեցած դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, նույնը օրը, ժամը 08:10-ի սահմաններում, Մալաթիա բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նշված շենքի 23-ամյա բնակիչ Գայանե Մ.-ն:
shamshyan .com-ը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին Գայանեի մայրը հայտնել է, որ ժամը 07:30-ի սահմաններում, իր աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով 12-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից ցած է նետվել: Նշված շենքը 14 հարկանի է:
Այս պահին Գայանեն գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա նախկինում ամբուլատոր բուժում է ստացել սթրես կենտրոնում: