
Եկեղեցին հենց այնպես չեն կառուցում: Պետք է Աստված կամենա, էդ հնարավորությունը տա: Այսօր Նոր Հաճնում կայացած նորակառույց եկեղեցու օծման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես արտահայտվեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս, ում հովանավորությամբ էլ կառուցվել է եկեղեցին, իր խոսքում նշեց, որ եկեղեցու կառուցումը կարևոր է հայապահպանության, հայ ազգի պատմությունը ամբողջ աշխարհին ներկայացնելու համար.
«Ես եկեղեցիները հենց այնպես չեմ կառուցում: Նոր Հաջում եկեղեցի չկա: Նոր Հաջում 45 տարի առաջ պրոյեկտը եղել է, և ոչ մեկը չի կառուցել: Դա ժողովրդի խնդրանքն է, որ ինձ դիմել են, որ որևիցե մի տեղ լինի աղոթատեղի համար: Ես խոսք էի տվել, և ոնց որ միշտ, Ծառուկյանը իր խոսքը գործ է դարձնում»: