Պաշտոնյաներն անցել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը. «սահմանային սելֆիներն» ուշանում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվեց, եւ, ի տարբերություն հրադադարի ռեժիմի խախտման նախորդ դեպքերի, այս անգամ ադրբեջանական կողմը օգտագործել էր հրետանային, խոշոր տրամաչափի գնդացրային տեսակի զինատեսակներ, ինչպես նաեւ՝ նռնականետներ: Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չի ունեցել: Անցած տարի, երբ հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց, Հայաստանի պաշտոնյաները սկսեցին մեկը մյուսի ետեւից այցելել սահման եւ զինվորական շորերով «սելֆիներ» (ինքնանկար) անել:

Ուստի կարելի է ակնկալել, որ առաջիկա օրերին մենք նորից ականատես կլինենք պաշտոնյաների «սահմանային սելֆիներին»: Բայց քանի դեռ վտանգը մեծ է, սելֆիներն ուշանում են. նրանք իջել են ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս