Քիչ առաջ
Armlur .am -ը ահազանգ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որ այսօր ժամը 5-ին Եգիպտոս-Երեւան
կայանալիք չվերթը չի կայացել: Ըստ քաղաքացիների ՝Եգիպտոսի ավիաընկերությունը չվերթ
չիրականացնելը պատճառաբանել է հետեյալ կերպ ,ասելով թե հայկական ավիացոն ուղիներ չեն փոխանցել համապատասխան
գումարը: Այս պահի դրությամբ մի խումբ քաղաքացիներ դուրս են եկել իրենց հյուրանոցային
համարներից եւ Եգիպտոսի օդանավակայանում հայտնվել են անելանելի իրավիճակում: Զարյացած
քաղաքացիներից ոմանք փորձել են հասկանալ, թե ի վերջո ինչ պետք է անեն այս պայմաններում
եւ որքան կտեւի այս անորոշ իրավիճակը: Վերջիններիս Եգիպտոսի ավիաընկերությունից պատասխանել
են, թե ամեն ինչ կախված է համապատասխան գումարի
փոխանցումից եւ միգուցե այն տեւի 5 ժամ կամ 5 օր: Մեր տեղեկություններով` Եգիպտոսի
օդանավակայանում կան նաեւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ: Ինչեւէ ստեղծված իրավիճակի
շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանից , սակայն վերջինս համառորեն չպատասխանեց
մեր հեռախոսազանգերին:
Աժ աշխատակիցները մնացել են Եգիպտոսի օդանավակայանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ