Երևանում միկրոավտոբուսային երթուղիների շահագործմամբ զբաղվող ընկերություն է սնանկացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ շահութաբեր գործունեություն ապահոված ընկերությունների եւ ձեռնարկությունների սնանկացման լուրերը վերջին շրջանում Հայաստանում դարձել են սովորական երեւույթ: «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն հերթական սնանկացած ընկերությունն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է Երեւանի թիվ 30 եւ թիվ 67 միկրոավտոբուսային երթուղիների շահագործմամբ: Ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ աճուրդի է հանել իր սեփականությունը համարվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Ընկերությունը ցանկանում է գույքը վաճառել, որպեսզի գոյացած գումարներով մարի պարտքերը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ուղեւորափոխադրումներով զբաղվող «Արշակյան եղբայրներ» ընկերությունը դեռեւս անցած տարվա փետրվարի 25-ին դիմել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջով, եւ այժմ այդ գործընթացը հասել է իր վերջին` գույքի օտարմամբ պարտքերի մարման փուլին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս