Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը շարունակում է բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ` անգլիական ակումբ տեղափոխվելու հարցով, փոխանցում է Marca-ն:
Ինչպես հայտնում են ֆուտբոլիստի մտերիմ շրջապատի ներկայացուցիչները, անգլիական ակումբի հետ բանակցությունները հաջող են ընթանում, և Պեդրոն կարող է «Յունայթեդ» տեղափոխվել արդեն այս շաբաթ: Պեդրոն ամեն դեպքում ցանկանում է անգլիական ակումբ տեղափոխվել մինչ առաջնության մեկնարկը:
Ավելի վաղ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ընդգծել էր, որ Պեդրոյի ապագան իր իսկ ձեռքերում է: