Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում Շիրազի փողոցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի “Կռունկ” Փակ Բաժնետիրական Ընկերության դիմաց բախվել են 17 թաղամասի բնակիչ Արտակ Սարգսյանի վարած BMW մակնիշի 26 ՍՍ 521 համարանիշի, Երևան քաղաքի Օհանովի 18 հասցեի բնակիչ Արմեն Հարությունյանի վարած ԻԺ 27151-01 մակնիշի 20 ՍՕ 253 համարանիշի և Երևան քաղաքի Լենինականի փողոցի բնակիչ Աշոտ Ապրեսյանի վարած Գազ 53 մակնիշի 118 ՍԼ 67 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Իրար են բախվել BMW ԻԺ եվ Գազ 53 մակնիշի ավտոմեքենաները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ