Բակո Սահակյանը ծանոթացել է նոր կառուցվող ջրամբարի աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին այցելել է Քաշաթաղի շրջան ու տեղում ծանոթացել Հագարի եւ Աղավնո գետերի միախառնման տեղում կառուցվող նոր ջրամբարի աշխատանքներին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է ջրամբարի նշանակությունը շրջանում գյուղատնտեսության զարգացման գործում` հավելելով, որ դրա շահագործումը կնպաստի ոռոգելի տարածքների ընդլայնմանը եւ էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին` նախագծի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանն ունի ջրային լուրջ պաշարներ, եւ այսուհետ էլ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց օգտագործմանը` հետեւելով շրջակա միջավայրի պահպանման բոլոր նորմերին:

Այնուհետեւ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Առաքել գյուղում ներկա է գտնվել Արցախի մի շարք համույթների մասնակցությամբ տեղի ունեցած համերգին: Նախագահ Սահակյանը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը գյուղերում նպաստում է այստեղ մշակութային կյանքի աշխուժացմանը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս