«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը քիչ էր մնում վեճի բռնվեր երկրպագուներից մեկի հետ` հանգստի ժամանակ:
Իգուաինը և Արգենտինայի հավաքականում իր խաղընկեր Էզեկիել Լավեսսին վաղ առավոտյան դուրս էին գալիս գիշերային ակումբից, երբ երկրպագուներից մեկը նրանից ստորագրություն էր ցանկանում, սակայն հարձակվողը մերժեց:
Ինչպես գրում է El Mundo Deportivo-ն, երկրպագուն նեղանալով, բացականչեց. «Դու տուգանային հարված կատարել չես կարողանում»: Իգուաինին հեռացրեցին երկրպագուից, իսկ ֆուտբոլիստը բղավելով հրամայում էր ջնջել տեսանյութը: