Տոնուսցիները կհավաքվեն Կառավարության մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը այսօր բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ Կառավարության շենքի առջեւ: Բողոքի ակցիա իրականացնելու պատճառն այն է, որ «Արցախբանկ»-ի տնօրինությունը տարբեր պատճառաբանությամբ հետաձգում է Դավիթաշենի 2-րդ թաղամասի շենքերի շինարարությունը:

Բնակարանատերերի խոսքերով՝ վերջին պատճառաբանությունը եղել է այն, որ բանկի ղեկավարությունը որոշել է Վ. Փափազյան հասցեի շենքերի հետ կապված խնդիրը կարգավորել, ապա նոր միայն սկսել Դավիթաշենի 2-րդ թաղամասի շինարարությունը:




Լրահոս