Հայ­-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի հասնում այն մակարդակին, ինչ` ղարաբաղա­-ադրբեջանականին. Ա. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ­-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եւ լարվածությունը չի հասնում այն մակարդակին, ինչ ղարաբաղա­-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-­ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կրակոցները կան, սակայն իրավիճակը չի կարելի անվանել լարված:

«Հայաստան­-Ադրբեջան սահմանին իրավիճակը հանգիստ է: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրադրությունն ու թույլ չեն տալիս հակառակորդին սադրանքներ կատարել»,­ – ասաց Հովհաննիսյանը:

Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ խիստ լարվածություն է նկատվում ղարաբաղա­-ադրբեջանական սահմանին: Այդ հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:

Հուլիսի 22­-ին և լույս 23­-ի գիշերը ղարաբաղա­-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:




Լրահոս