Ստերլիգովի գործով Բաքուն դիմելու է Ինտերպոլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունները կօգտագործեն ճնշման բոլոր լծակները ռուս գործարար Գերման Ստերլիգովին Լեռնային Ղարաբաղ  ժամանելու համար պատասխանատվության ենթարկելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլ-օղլուն:

Նրա խոսքերով՝ Ստերլիգովի հանդեպ քրեական գործը «շատ լուրջ գործ կլինի, որի ժամանակ կվերլուծվեն նրա բոլոր արարքներն ու դրանց իրավական գնահատական կտրվի»:

«Երկկողմ ու բազմակողմանի մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաև Ինտերպոլի ներգրավմամբ կկիրառվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»,- ասել է դեսպանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդեմ ռուս գործարար Գերման Ստերլիգովի:




Լրահոս