Որքան են կազմում Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանի դրամական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 234 հազար դոլար: Օգնականի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 796 հազար դրամ: Սերժ Սարգսյանի սույն օգնականն անցած տարվա ընթացքում ստացել է նաեւ վարձակալության դիմաց վճարներ, որոնք կազմել են 48 մլն դրամ:

Հանրությանը քիչ հայտնի այս անձի ունեցած փոխառությունը 2014 թվականի վերջին կազմել է 521 մլն 352 հազար դրամ: Ի դեպ, նա նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել ինչ-որ ընկերության բաժնեմաս՝ 50 հազար դրամի չափով: Իսկ թե ինչ ընկերության մասին է խոսքը, չի հրապարակվում: Իսկ այն փաստը որ բաժնեմասի «ձեռքբերումը» գնահատված է 50 հազար դրամ, ենթադրում է, որ ընկերությունը նոր է հիմնադրվել՝ հենց Ավետիս Բերբերյանի կողմից:

Առնվազն տարօրինակ է, թե սույն պաշտոնյային որտեղից այդքան միջոցներ: Բացի այդ, եթե նա ամբողջ տարվա ընթացքում զբաղված է իր բիզնես գործունեությունը ծավալելով, ապա երբ է ժամանակ գտնում իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու համար:




Լրահոս