ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը վճռականություն ցուցաբերեն. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այսօր Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Ըստ Ուորլիքի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն ու վճռականություն ցուցաբերեն:

«Այսօր Բաքվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներ են տեղի ունենալու: Բանակցային կարգավորումը հնարավոր կլինի, եթե կողմերը պատրաստակամություն ու վճռականություն ցուցաբերեն»:




Լրահոս