Իրանում 6 ամսում 700 մարդ է մահապատժի ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում 2015թ. սկզբից մահապատժի է ենթարկվել գրեթե 700 մարդ, ասվում է հինգշաբթի օրը Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Հավաստի աղբյուրների տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների հստակ թիվը 6 ամսում կազմել է 694 մարդ: Գրեթե նույնքան մարդ է մահապատժի ենթարկվել Իրանում ողջ 2014 թ-ի ընթացքում:

«Եթե Իրանի իշխանությունները շարունակեն նման սարսափեցնող արագությամբ մահապատիժներ իրականացնել, ապա ամենայն հավանականությամբ, մինչ տարեվերջ պետության կողմից իրականացված մահապատիժների թիվը կգերազանցի 1000-ը»,- հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty International-ի փոխտնօրեն Ասիդ Բումեդուխան:

Հավելենք, որ Իրանում մարդուն կարող են մահապատժի դատապարտել սպանության, բռնաբարության, զինված գողության, հերետիկոսության, թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվելու, անառակության, ամուսնական դավաճանության և այլ հանցագործությունների համար:




Լրահոս