Ինչպես երևանցին ընկերների հետ կազմակերպեց նշանի մատանին վերադարձնել ցանկացող հարսնացուի բռնաբարությունը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին հայտնել էր, որ Երևանի 31-ամյա բնակիչը, իմանալով, որ իր հարսնացուն ցանկանում է վերադարձնել նշանադրության մատանին, բռնաբարել է նրան:

Եվ այսպես, այս դեպքով հարուցված քրեական գործի դատական քննությունն արդեն մեկնարկել է: Այն մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ երիտասարդն իր սև գործը միայնակ չի կազմակերպել:

Այսպես, Արտուշ Դ.-ն, տեղեկանալով, որ իր հարսնացու Անահիտը (անունը փոխված է) պատրաստվում է իրենց հարաբերությունները դադարեցնել և նշանադրության մատանին վերադարձնել, որոշում է «վրեժ լուծել»: Հանդիպելու և զրուցելու պատրվակով Արտուշը Անահիտին հրավիրել է Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա Հանրապետության հրապարակի մոտակայքից իր գործընկերներ Ղազար Ա.-ի և Լևոն Ա.-ի հետ ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ Անահիտին առևանգել են: Առանց վերջինիս կամքը հաշվի առնելու նրան տեղափոխել են Գավառ քաղաք, այնուհետև Արտուշի բնակարան: Այստեղ էլ երիտասարդը բռնաբարել է իր նշանածին:

Ըստ մեղադրանքի, Արտուշ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու և բռնաբարության հատկանիշներով, իսկ Լևոն Ա.-ին և Ղազար Ա.-ին` մարդ առևանգելու հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ Արտուշը կալանավորվել է:

Ի դեպ, նշենք, որ քրգործի հետ որպես իրեղեն ապացույց դատավորին են հանձնվել 2 լազերային սկավառակներ:




Լրահոս