«Տոնուս»-ից խաբված բնակիչներին ընդունել է «Արցախբանկի» տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին Կառավարության մոտ: Նրանք երթով շարժվեցին դեպի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Արցախբանկ»-ի մասնաճյուղ:

Այնտեղ նրանց ընդունեց տնօրենը, ով խոստացավ մինչև օգոսոտսի 10-ը հարցին լուծում տալ` Փափազյան փողոցի բնակիչների հարցը լուծելուց հետո: Այնուհետև նրանք կրկին կհանդիպեն բնակիչների հետ` հետագա քայլերը որոշելու:

Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը: Իսկ ընկերության կողմից խաբվել էին Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 գնորդներ:




Լրահոս