Beeline-ը շարունակում է Իջևան քաղաքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի հուլիս ամսից շարունակվում են ֆիքսված կապի թվայնացման, հեռախոսակայանի ընդլայնման,  գործող բաժանորդային հեռախոսագծերի մասնակի վերամիացման աշխատանքները Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի թվային ֆիքսված կապ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին՝ հին հեռախոսահամարները  փոխարինելով նոր հեռախոսահամարներով:

«Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները բաժանորդներին պարզ, հարմար և բարձրորակ կապի ծառայություններ ապահովելու նպատակով: 2015թ.-ի ընթացքում մենք զգալիորեն ընդլայնել ենք ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը, որի շարունակական բնույթը մեր որակյալ և մատչելի կապը հասանելի է դարձնում Հայաստանի բոլոր մարզերի մեր բաժանորդներին»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2014թ.-ի ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանցը, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:




Լրահոս