Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված ս.թ. հունվարի 14-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոն, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս