
Հաշմանդամ դարձած օդաչուներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց: Նրանց պահանջը նույնն էր` վճարել տարիների իրենց աշխատավարձերը և չարհամարհել: «Էն ժամանակ երբ կարում էին մարդ տանել բերել, իրենց պետք էինք հիմա պետք չենք: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ասածն են անում, որ ուշադրություն մի դարձրեք` կմեռնեն, կգնան, հարցն էլ կլուծվի»,- Armlur.am-ի հետ զրույցում զայրացած ասաց օդաչուներից մեկը:
2001 թվականին Թեհրան գործուղված և ավիավթարից զոհված օդաչուներից մեկի մայրն էլ ասաց, որ վարչապետը դեռևս նոյեմբեր ամսին իրենց խոստացել էր, որ մարտ ամսին հարցը կլուծվի: Տղամարդու խոսք տվեց, ձեռք սեղմեց: Բա ու՞ր է իր տղամարդկային խոստումը: Թե՞ Քոչարյանի ասածն է, որ էս երկրում տղամարդ չկա»,- վրդովվեց զոհված օդաչուի մայրը: Հավելենք, որ նրանց աշխատավարձերը և դրանց տոկոսները հաշվարկվում են ըստ աշխատավարձի չափի:
Նշենք, որ օդաչուները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում են խնդրում:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: