
Հուլիսի 22-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Շենգավիթի ու Աշտարակի բաժինների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 5/3 հասցեից «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Մ.-ին և 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդ Հայկ Մ.-ն իր ձեռքում եղած պոլիէթիլենային պարկը, որի մեջ առկա էր մոտ 4,52 գ կշռով բուսական ծագում ունեցող չոր մանրացված զանգված, փորձել է կուլ տալ, այնուհետև նետել է գետնին: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: