
ՀՀ քաղաքացի Պավլիկ Սևոյանին ձերբակալել են Վրաստանում 350 հազար լարի (շուրջ 155 հազար դոլար) արժողությամբ բարձր որակի ադամանդներ Վրաստանի տարածք մտցնելու համար, հայտնում է Ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը:
Թանկարժեք քարերը Վրաստանի տարածք են մտցվել «Սադախլու» մաքսային անցակետով՝ մաքսային վերահսկողության շրջանցմամբ:
Սևոյանին սպառնում է 5-ից 7 տարվա ազատազրկում: Մեղադրյալը կամ նրա փաստաբանը դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել ԶԼՄ-ներին: