Հունվարի 16-17-ին նախընտրական այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Ըստ ԵԽ պաշտոնական կայքէջի հաղորդագրության, ժամանման նպատակը փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական արշավի ընթացքը և իրավիճակը գնահատելն է: Հունվարի 17-ին Երևանում նախատեսված է դիտորդների պատվիրակության հանդիպումը լրագրողների հետ:
“Փաստինֆո”