
Հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: