
Թուրքիայի իշխանությունները հաստատել են Անկարայում ՌԴ դեսպանությանը թուրք-սիրիական սահմանին երկու ռուսների ձերբակալության փաստը: Թուրքիայում ՌԴ դեսպանության մամլո խոսնակ Իգոր Միտյակովի խոսքերով՝ նրանք ցանկացել են միանալ ԻՊ զինյալներին: Նա հայտարարել է, որ որոշվում է նրանց հայրենիք վերադառնալու հարցը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Թուրքիայի իշխանությունները մեզ հաստատել են, որ թուրք-սիրիական սահմանին ձերբակալվածները հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացիներ: Սակայն նրանք արտասահմանյան անձնագրեր չեն ունեցել»,- ասել է Միտյակովը: Մամլո խոսնակի խոսքերով՝ դեսպանատունը կվճռի նրանց հայրենիք վերադարձնելու համար ժամանակավոր փաստաթղթեր տրամադրելու հարցը: