
Աշխարհի ամենահարուստ բռնցքամարտիկ ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստվում է առաջիկայում կայանալիք մենամարտին` Անդրե Բերտրոյի հետ:
38-ամյա ամերիկացին իր կարիերայի ընթացքում ունեցել է 48 հաղթանակ և ոչ մի պարտություն:
Դառնալ Մեյվեզերի մրցակիցը դա մեծ պատիվ և բավականություն է, -ասել է Բերտրոն: Բերտրոն որպես Մեյվեզերի մրցակից չի կարող երկրպագուների մոտ առաջացնել այնպիսի հետաքրքրություն, ինչպես, օրինակ, Խանը:
Բռնցքամարտիկի լավագույն օրերը կարծես անցյալում են մնացել, չնայած նա իր վերջին 2 մարտերում տարել է հաղթանակ, բայց մինչ այդ կրել է անընդմեջ 2 պարտություն: Մեյվեզերը իր 48 հաղթանակների արդյունքում աշխատել է բավականին մեծ գումար և նրա համար մեկ գոտու կորուստը այնքան էլ կարևոր չէ: