Աբխազիայի Գուդաուտսի շրջանի Բզիբսկի կիրճում՝ բարձր լեռնային Ռիցա լճից ոչ հեռու, անդունդն է ընկել ռուսաստանցի զբոսաշրջիկներիով ամենագնացը: Մեքենայում եղած 4-ամյա փոքրիկին դեռևս չեն կարողանում գտնել:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 22-ին ժամը 21-ի սահմաններում: Ճանապարհին մեքենան բախվել է ժայռին ու 20մ բարձրությունից ընկել Բզիբ գետը: Մարմնական վնասվածքներով 6 մարդ տեղափոխվել է Գագրայի հիվանդանոց, իսկ 4-ամյա փոքրիկն անհետացել է: Ամենայն հավանականությամբ, նա մեքենայից գետն է ընկել»,- աբխազական Sputnik պորտալին հայտնել է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարար Տիգրան Դելիբալթյանը:
Գետում երեխայի որոնողական աշխատանքներն իրականացվել են ողջ անցած գիշերն ու շարունակվում են մինչ այս պահը: