Գերման Ստերլիգովը Շուշիում հրավիրում է մասնակցելու ձիավազքի:
«Կես դարվա ընթացքում առաջին անգամ հնագույն հայկական Շուշի քաղաքում տեղի կունենա ղարաբաղյան ձիերի մրցավազք: Այսօր առաջին փորձնական վազքն է եղել »,- տեղեկացրել է Ստերլիգովը «Вконтаке»-ի իր էջում ՝ ասելով, որ ինքը Լևոն Հայրապետյանի նվիրած ձիով մասնակցել է մրցավազքի փորձին:
Մրցավազքին, որը տեղի է ունենալու օգոստոսի 29-ին՝ Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տան կողմից կազմակերպված ցուցադրությունից հետո, Շուշիի յուրաքանչյուր գյուղից մեկ ձիավոր կմասնակցի:
Իսկ հաղթողի մրցանակը կլինի 200 տարի առաջ գործված ղարաբաղյան գորգ: Ստերլիգովների ընտանիքը ներկայացնելու է Գերման Ստերլիգովի որդիներից մեկը: