Նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը շարունակո՞ւմ է սատարել Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Նոր Հաճնում տեղի ունեցավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցած 7-րդ եկեղեցու բացման արարողությունը, որին ներկա էր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին ինչպես ներկա, այնպես էլ նաև նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ` Տիգրան Ուրիխանյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը: Armlur.am-ը փորձեց նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանից ճշտել` վերջինս շարունակու՞մ է աջակցել Գագիկ Ծառուկյանին և լինել իր նախկին առաջնորդի կողքին:

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը Գագիկ Ծառուկյանի կողքին գտնվելը բացատրեց վերջինիս նկատմամբ ունեցած մեծագույն հարգանքով: «Ծառուկյան ընտանիքը ինձ համար կապակցված է մեծագույն հարգանքով, հետևաբար իմ ներկայությունը բացատրվում է դրանով: Մարդկային բարձր փոխհարաբերություններով և բարձր արժեհամակարգով: Որևէ այլ հարց ինձ համար զարմանալի է»,- իր խոսքը եզրափակեց Ուրիխանյանը:




Լրահոս