ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել` ՀԴՄ կտրոնների վրա գովազդ տեղադրելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար մրցույթ: 
Ինչպես հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից, մրցույթում հաղթող ճանաչված անձի (անձանց) ֆիրմային անվանումը (ապրանքային և uպաuարկման նշանը) կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2013 թվականին կիրացվի ՀՀ ողջ տարածքում: Հայտերը կարող են ներկայացվել մրցութային հանձնաժողով` մինչև մրցութային հայտերը բացելու օրը` հունվարի 18-ը, ժամը 15-ը: Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի դահլիճում: Մրցույթի հրավերին կամ անցկացման կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել մրցութային հանձնաժողով` Խորենացի 7 հասցեով կամ զանգահարել 060 544 614 հեռախոսահամարով:




Լրահոս