13-րդ դարի Շխմուրատի վանքը կործանվում է, իսկ Կաթողիկոսն իր նստավայրն է կառուցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել “Կեղծ արժեքներ” շարքի առաջին մասը, որում ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարի Շխմուրատի վանքի վիճակը՝ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող կաթողիկոսական նստավայրի ֆոնին:
Իբրև շարքի կարգախոս է ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դարակազմիկ արտահայտությունը. “Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմե”:
“Կեղծ արժեքներ” շարքն իրեղեն ապացույցն է դառնալու այն իրողության, թե բարոյական ինչ անկում է արձանագրում Հայ առաքելական եկեղեցին այսօր և որոնք են նրա ղեկավարների առաջնահերթությունները, ասվում է “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:




Լրահոս