Շանթ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Ողջ օրը կարդում ու լսում եմ Հրանտ Բագրատյանին ու մտածում, թե սա ո՞ւմ է հիմարի տեղ դնում, երբ գիշեր-ցերեկ հայտրարում է, թե անսխալական ու գրեթե հրաշագործ տնտեսագետ է: Ճիշտ է՝ տնտեսագիտությունն ամեն ոք չի, որ կհասկանա (ինչպես՝ ես), բայց պարզ տրամաբանությունն էլ հո տնտեսագետի դիպլոմը չի՞, որ տալիս է: Ասեմ, որ Հրանտ Բագրատյանին համարում եմ նորմալ, միջին կարգի խելացի մարդ, որը Հայաստանի համար իսկապես նշանակալի է: Ինչևէ: Էն ,բարեփոխումներիե համար, որ Բագրատյանն արել է, նորմալ երկրում կդատեին՝ որպես պարզ հանցագործի: Հիմա ասեմ՝ ինչու:
Երբ նա այդքան գլուխ է գովում, որ ինքը ազատականացրեց գները՝ բարեփոխելով տնտեսությունը (շուկայական հարաբերություններ, առաջարկ-պահանջարկ, միջազգային գներ կամ ինքնակարգավորվող շուկա և այլն), սա ճշմարտության մի մասն է միայն: Իսկ այ կատարած հանցագործության մասին լռում է, որի համար, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, կդատեին: Այսօր ՀՀ քաղաքացին իր աշխատավարձը ստանում է մի երկրի դրույքով, որը վաղուց չկա: Խոսքը ՍՍՀՄ-ի մասին է: Եվ սրա մեղավորն ու հանցագործը նաև ու նախևառաջ հենց Հրանտ Բագրատյանն է: Փաստորեն, նրա համար անշունչ առարկան ավելի թանկ արժեք ունի, քան մարդը: Բենզինը, հացահատիկը և այլն, նրա համար ավելի թանկ են: Եթե այդպես չի, թող ասի՝ ինչու մարդու աշխատուժը չդարձրեց շուկայական, սակարկային, պայմանագրային:
Սովետում, ասենք, դասատուն, բժիշկը, ծխախոտագործը ստանում էին որոշակի գումար: Ռուբլու ինֆլացիային զուգահեռ՝ ռոճիկները ինդեքսավորվում էին: Ճի՞շտ է: Նույնը՝ ապրանքները: Եկավ մի պահ՝ Բագրատյանի կառավարությունը ապրանքների գները ազատականացրեց, իսկ մարդու աշխատուժը թույլ չտվեց, որ ինքնակարգավորվի: Կառավարությունը որոշեց, որ մարդը պետք է ստանա, ասենք թե՝ քսան դոլար: Էս դեպքում չեր նշվում, թե, ենթադրենք, միջազգային գները ուսուցչի կամ պաշտոնյայի որքան են: Այսինքն՝ նա թույլ չտվեց, որ մարդ որևէ գործատուի հետ սակարկի, իրեն ձեռնտու գնով (կամ փոխշահավետ) պայմանագիր կնքի: Սա բացահայտ մարդու շահագործում է, որը պատժվում է օրենքով: Կամ, օրինակ, դասատուն սովետում ստանում էր մի դրույքի դիմաց 100 ռուբլի, ինֆլացիայի արդյունքում դառավ, ենթադրենք, տասը հազար ռուբլի: Հետո էդ տաս հազարը փոխեցին դրամով (1 դրամըև 200 ռուբլի) ու կրկին շարունակեցին ռոճիկի ինդեքսացիան արդեն դրամով, բայց միևնույն է, հիմքը պահելով սովետի 100 ռուբլին: Այ սրա համար եմ ասում, որ այսօր ՀՀ քաղաքացին ռոճիկ է ստանում մի երկրի դրույքով, որը վաղուց մեռած է: Եվ սա Բագրատյանի շնորհիվ: Ինքը նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին կետը, որտեղ ասված էև ,Հայաստանը սոցիալական պետություն էե: Նա տարիներով չեր ընդունում (նկատի ունեմ իր վարչախումբը) աշխատանքի մասին օրենքը: Բայց միևնույնն է, խախտել է Սահմանադրությունը: Մեկ միլիարդ վարկ է ստացել իր կառավարությունը բարեփոխումների համարդ: Դրա մեջ մտնում էր նախ աշխատավորների իրավունքը պաշտպանող արհմիությունների կազմակերպումը: Նույնպես չի արել: Ու դատարանը կարող է պարզել՝ Բագրատյանը սա չի արել չարամտորե՞ն, շահագործելո՞ւ համար մարդու աշխատանքը, թե՞ անգրագիտությունից”: