
Թուրինի «Յուվենտուս»-ը պայմանագիր է ստորագրել «Ֆիորենտինա»-ի դարպասապահ Նետոյի հետ: 26-ամյա բրազիլացու պայմանագիրն իտալական ակումբի հետ արդեն ավարտվել է և նա հրաժարվել էր նոր պայմանագիր ստորագրել:
«Ես ցանկանում եմ շարունակել իմ աճը, որպեսզի հայտնվեմ ազգային հավաքականում և ես վստահ եմ, որ «Յուվենտուս»-ն այդ նպատակին հասնելու համար ճիշտ ակումբ է: Երբ ես նոր եկա Իտալիա, իմ նպատակը թոփ-ակումբում հայտնվել էր, այդ պատճառով էլ ես երկար չմտածեցի թուրինյան ակումբի առաջարկի մասին: Բուֆոնն ինձ շատ լավ ընդունեց, որպես պրոֆեսիոնալ և ես ցանկանում եմ դառնալ թիմի լիդերը», – նշել է Նետոն: