Հունվարի 4-ին Վարդան Օսկանյանի որդու` Արման-Մինաս Օսկանյանի մասնակցությամբ Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել. “Էդեմ” ակումբի դիմաց՝ Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, վերջինս իր երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի՝ ջարդելով նրա քիթը:
Տուժած երիտասարդը տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն, որտեղ ոստիկանությանը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Հետագայում` հունվարի 9-ին, պարզվել է, որ տուժող երիտասարդին ծեծի են ենթարկել Արման-Մինաս Օսկանյանը և նրա երկու ընկերները: Տեղեկությունը, ըստ Առաջին լրատվականի հաստատել են ոստիկանությունում` նշելով, որ ընթանում է քննություն:
Լուսանկարում՝ Վարդան Օսկանյանի որդիները՝ Արա Օսկանյանը և Արման-Մինաս Օսկանյանը: