
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ, որի ընթացքում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային, դրանց կեղծումը դիտելով, որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ:
Առաջին նախագահն անդրադարձել է նաեւ իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին՝ նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս:
Քննարկվել է նաեւ սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ՝ առանձնահատուկ շեշտելով դրանում առկա անձնիշխանության ամրապնդման միտումները:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանն ու Վլադիմիր Կարապետյանը: