Պետրոս Մակեյանի կուսակցությունը որեվէ մեկին չի սատարում նախագահական ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1999-2000թթ. Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորությամբ եւ նրանց շուրջը համախմբված հետադիմական ու ապազգային ուժերի կողմից հակասահմանադրական ճանապարհով եւ զենքի ուժով ձեւավորված վարչախումբը, շուրջ մեկ ու կես տասնամյակ շարունակ, պահում է զավթած իշխանությունը: Այդ մասին ասվում է ,Ժողովրդավարական Հայրենիքե կուսակցության տարածած հայտարարության մեջ:
“Վարչախումբն, իր գոյության ընթացքում կեղծելով բոլոր մակարդակի ընտրությունները, այն կատարելագործեց այն աստիճան, որ 2012թ.-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածեց մանդատների աճուրդի, որով վերջնականապես հաջողվեց հասարակությանը զրկել ընտրելու իր սահմանադրական իրավունքից եւ որպես գործոն չեզոքացնել:
2012 թ.-ի մայիսի 19-ին “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը արտահայտեց ստեղծված իրավիճակի մասին եւ ընդդիմադիր ուժերին, այդ թվում ՀԱԿ-ին, առաջարկեց նոր ուժային կենտրոնի ձեւավորման օրակարգ, որը սպասվող նախագահական ընտրություններին կկանխեր ընտրակեղծիքի համակարգի անխափան գործելուն եւ կվերականգնվեր ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:
Ստեղծված իրավիճակում ԺՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ուրվագծվում է նախագահական ընտրությունների կանխատեսելի արդյունք, այն է՝ առանց մրցակցության ու հետընտրական զարգացումների, հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին:
“Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը տեսականորեն դեռեւս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ.Բագրատյանը, Պ.Հայրիկյանը եւ Ր.Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն եւ ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, եւ դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան եւ քվեաթերթիկում մնա նրանցից մեկը:
Գործընթացների նման զարգացումների դեպքում “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունը վերստին դուրս կգա պայքարի առաջին գիծ եւ իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար”:




Լրահոս