
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.40C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 16.20C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.60C