Միսս Ամերիկա-2013 տիտղոսը նվաճել է Նյու Յորքի 23-ամյա բնակչուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շաբաթ երեկոյան Լաս Վեգասում անցկացված “Միսս Ամերիկա-2013” մրցույթի հաղթող է դարձել Նյու Յորքի Բրուկլին շրջանի բնակիչ, 23-ամյա Մելորի Հեյգանը: 
“Միսս Ամերիկա-2013” տիտղոսակիրը գեղեցկության թագ և 50 հազար դոլարի գրանտ է ստացել երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում կրթության վճարի համար: Այս տարի Հեյգանն այցելություններ կկատարի երկրի տարբեր շրջաններ, կհանդիպի բնակիչներին: Որպես բարեգործական առաքելություն գեղեցկուհին պետք է միջոցներ հավաքի՝ աջակցելու մանկական բժշկական հաստատությունների Childrenևs Miracle Network ցանցին: Նրա ելույթի թեման կլինի երեխաների նկատմամբ բռության դեմ պայքարը:




Լրահոս