Թալինում թունավորման ախտանիշներով 11 երեխա է հոսպիտալացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-22-ին Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 16 երեխա՝ 10-11 տարեկան, որոնք գանգատվել են ջերմության բարձրացումից, սրտխառնոցից, որովայնի ցավից, լուծից, փսխումից:

Երեխաներից 11-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, որոնք հոսպիտալացվել են: Մնացած երեխաների նկատմամբ կազմակերպվել է ամբուլատոր բուժում: Այսօր բոլորի վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Հիվանդության առաջացման սննդային և ջրային գործոնը պարզաբանելու, ինչպես նաև հետագա տարածումը կանխելու նպատակով՝ անմիջապես կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մասնավորապես`

1. լաբորատոր հետազոտությունների նպատակով հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, արդյունքում հայտնաբերվել է շիգելլա (զոննե),

2. նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար իրականացվում են բակային համայցեր,

3. հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ,

4. հետազոտվել է շրջակա միջավայրը, խմելու ջուրը և սննդամթերքը,

5. իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների քարոզչություն:




Լրահոս