Հունվարի 12-ին, ժամը 16.00-ի սահմաներում, Երեւան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել “Օպել Վեկտրա” եւ “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով “ԳԱԶ-3110”-ի վարորդը, 2 ուղեւորները, “Օպել Վեկտրա”-ի վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ