Քրեական գործերը մեկը մյուսի հետևից վկայում են, որ ապօրինի անտառահատմամբ հաճախ զբաղվում կամ ծառերի ապօրինի հատումն արտոնում են նաև նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են անտառը պահպանելու: Հետաքրքիր է` ո՞ւմ են նշանակում այս կարևոր պաշտոնում: Սյունիքի մարզի Ծավ գյուղի բնակիչ Անդրանիկ Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի համաձայն` նա հանդիսանալով “Հայանտառ” ՊՈԱԿ “Կապանի անտառտնտեսություն” մասնաճյուղի “Ճակատեն” անտառապետության թիվ 5 պահաբաժնի անտառապահ, չարաշահելով իր լիազորությունները և դրանք օգտագործելով իր և այլ անձանց օգտին, թույլատրել է ապօրինի ծառահատում, որով պետության օրինական շահերին պատճառվել է 147 750 դրամի վնաս
Ա. Դանիելյան