ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանն առաջընթաց են ապրել. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է Եվրոպական խորհրդի նախագահի այցը Հայաստան և Սերժ Սարգսյանի հանդիպումները համանախագահների հետ։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին և այն հանգամանքին, որ նախագծի վերաբերյալ հայտարարություն է արել նույնիսկ ՀԱԿ-ը:

«Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանն առաջընթաց են ապրել։ Այսօրվա նրանց հայտարարությունը, վերլուծություններ անելը նշանակում է, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկման մեջ»,-ընդգծեց նա:

ՀՀԿ խոսնակը հավելեց` չեն էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումներին։




Լրահոս